Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն...

Ավինյանի ընկերը, աշխատակազմի անդամները՝ արտադրական կանեփի բիզնեսում. Civilnet

Civilnet-ը նյութ է հրապարակել, որը վերաբերում է Տիգրան Ավինյանի ընկերոջ, աշխատակազմի անդամների կողմից կանեփի բիզնեսով զբաղվելուն:

«2021-ի ապրիլի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծեր, որոնցով թույլատրվում էր աարդյունաբերական կանեփի մշակումը, արտահանումը, ներմուծումը և այլն։ Հարցը զեկուցում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի գրասենյակը և մշակել էր համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ Կառավարության այս որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի բնակիչ Ստեփան Մարգարյանը երեք այլ անձանց հետ հիմնադրում է «Գրոուար» ՓԲԸ-ն, որը զբաղվում է արդյունաբերական կանեփի աճեցմամբ։ Ստեփան Մարգարյանը Տիգրան Ավինյանի ընկերն է, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը։ Մարգարյանը այս ընկերության բաժնետեր է երեք այլ անձանց հետ, իսկ Ավինյանի աշխատակազմի տարբեր անդամներ, որոնք նախագծում էին արդյունաբերական կանեփի արտադրության հիմքերը, այժմ ներգրավված են «Գրոուար»-ի կառավարման գործերում։ Ընկերությունը խաչվում է նաև արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի որդու բիզնեսներից մեկի հետ։

Ավինյանի ընկերը «Գլենդել հիլզ»-ի նախկին տնօրենի հետ կանեփ կաճեցնի

Կառավարության՝ արտադրական կանեփի թույլատրման որոշումից անմիջապես հետո հիմնադրված «Գրոուար»-ի կանոնադրական կապիտալը ավելի քան 100 մլն դրամ է։ Բաժնետոմսերի 45 տոկոսը նախկին փոխվարչապետի մտերիմ Ստեփան Մարգարյանինն է, 22,5 տոկոսը՝ Սուրեն Թորոսյանինը, նույնքանը՝ Էդուարդ Մելիքյանինը, իսկ ընկերության 10 տոկոսի փայատերը Տիգրան Քրմոյանն է։ Տիգրան Քրմոյանը բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի օգնականն է եղել 2003-2006 թվականներին։ Ըստ «Հետք»-ի հրապարակման՝ Քրմոյանը Վարդան Այվազյանի «հանքային և ոչ հանքային, ներառյալ անշարժ գույքի բիզնեսներն է ղեկավարել»։ Այվազյանի ընտանիքին պատկանող մի ընկերություն նույնիսկ գրանցված է եղել Քրմոյանի բնակության հասցեում։ Քրմոյանը, ըստ «Հետք»-ի, նախարարի օգնական լինելու տարիներին կարողացել էր բնապահպանության նախարարությունից ստանալ երկրաբանական աշխատանքներ իրականացնելու տարբեր լիցենզիաներ։

Էդուարդ Մելիքյանը հայտնի է «Գլենդել հիլզ»-ից, եղել է կառուցապատման ոլորտի սնանկացած խոշոր ընկերության տնօրենը։ «Գլենդել հիլզ»-ը տարիներ առաջ ներգրավված էր այնպիսի ծրագրերում, ինչպիսիք Գյումրիում երկարաշարժի հետևանքով բնակարանաշինական «Մուշ 2» և «Անի» թաղամասերն էին։ Բացի այդ, ընկերությունը պիտի անհատական բնակելի տներ կառուցեր Շիրակի ու Լոռու մարզերում։ Միայն այս նպատակի համար կառավարությունը «Գլենդել հիլզ»-ին 2 մլրդ դրամի բյուջետային երաշխիք էր տրամադրել, իսկ ծրագրի արժեքը գնահատվել էր մոտ 34 մլրդ դրամ։ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանաշինության ծրագրերի հետ կապված ներկայում Քննչական կոմիտեում քննվում է քրեական գործ՝ չարաշահումների հատկանիշներով։ «Գլենդել հիլզ»-ի հետ կապված քննվում է նաև մեկ այլ քրեական գործ՝ ընկերության կանխամտածված սնանկության դեպքի առթիվ։

Էդուարդ Մելիքյանը ընդգրկված է նաև Երևանի կենտրոնի կառուցապատման երկու խոշոր ծրագրերում։ Մեկը «Հին Երևան»-ն է, որտեղ ընկերությունը հողեր ունի Արամի-Բուզանդ-Կողբացի փողոցների պարփակված տարածքներում։ «Գլենդել հիլզ»-ի նախկին տնօրեն էդուարդ Մելիքյանը նաև Երևանի 33-րդ թաղամասի՝ «Ֆիրդուսի» տարածքների ձեռքբերող ընկերության՝ «Դիանար»-ի տնօրենն ու բաժնետերն է։ «Դիանար»-ը տարածքները ստացել է պետությունից, բաժանել լոտերի և վաճառում է։ 2021-ին «Դիանար»-ը դարձել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) անդամ և, ինչպես նշվում է ընկերության նկարագրությունում, «զարգացրել է ավելի քան 5,5 հեկտար տարածք Երևանի կենտրոնում»։ 33-րդ թաղամասի կառուցապատումը համակարգում էր փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը, որը շրջայցեր էր կատարում, խորհրդակցություններ անցկացնում և այլն։

«Գրոուար»-ի ջերմոցը՝ Մասիսում

2021-ի օգոստոսին «Գրոուար»-ի տնօրեն ու բաժնետեր Տիգրան Քրմոյանը Մասիս քաղաքի Էջմիածնի խճուղում գտնվող մի տարածքի վարձակալության պայմանագիր է կնքում Մասիսի բնակիչ Գուրգեն Մադոյանի հետ։ Վերջինս արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի քրոջ որդին է։ Քրմոյանը վարձակալում է 8 110 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամասը, դրա վրա կառուցված արտադրամասը, վարչական շենքը, պահեստը, պահակակետը։ Այս ամենը «Գրոուար»-ը վարձակալում է ամսական 150 000 դրամով։ Գուրգեն Մադոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսելով վարձավճարի չափի մասին՝ պատասխանեց, թե «երևի մենք [ՍիվիլՆեթը] սխալվում ենք, բայց ինչ-որ բան համընկնում է», հետո առաջարկեց իրեն ուղարկել վարձակալության պայմանագիրը, որ ուսումնասիրի։

Անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը «Գրոուար»-ին տրամադրում է նախագծման թույլտվություն, իսկ մեկ օր անց՝ շինթույլտվություն։ Ընկերությունն այս տարածքում արդեն կառուցել է ջերմոց, պարիսպ, օժանդակ մի շինություն և սկսել կանեփի մշակումը։

«Գրոուար»-ի բաժնետերերից Ստեփան Մարգարյանը պատասխանելով մեր հարցին, թե ինչ հանգամանքներում է սկսել բիզնես գործունեություն Էդուարդ Մելիքյանի և Տիգրան Քրմոյանի հետ, ասաց, որ երբ կառավարության ու խորհրդարանի կողմից ստեղծվեցին համապատասխան օրենսդրական հիմքերը, դիմել են առողջապահության նախարարություն ու ստացել լիցենզիա. «Լավ բիզնես պլան ենք մշակել՝ հաշվի առնելով դրսի փորձը, մեր բնակլիմայական պայմանները։ Բայց առայժմ պիլոտային է այս բիզնեսը, եթե հաջող լինի՝ կգնանք վարկավորման ու մեծ ծավալների։ Այս պահին բերքին ենք սպասում, տարբեր ընկերությունների հետ բանակցում ենք, բայց մինչև որակյալ ապրանք չստանանք, չենք կարող հետագայի մասին խոսել»։

Հարցին, թե ինչպես է դարձել բիզնես գործընկեր Էդուարդ Մելիքյանի և Տիգրան Քրմոյանի հետ՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ Մելիքյանին ու Քրմոյանին ճանաչում է արդեն ավելի քան տասը տարի: Ինչ վերաբերում է վարձակալության ցածր գնին, ապա դա, ըստ Մարգարյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ տարածքն ի սկզբանե եղել է խիստ անբարեկարգ։

Ավինյանի աշխատակազմի անդամները՝ «Գրոուար»-ի տնօրեններ

Նախկին փոխվարչապետ Ավինյանի գրասենյակում ընգրկված երկու անձինք արդեն հասցրել են դառնալ «Գրոուար»-ի տնօրեններ։ Ընկերության հիմնադրումից հետո տնօրենը Տիգրան Քրմոյանն էր։ Նա ընկերությունը ղեկավարել է մինչ այս տարվա փետրվարը։ Փետրվարին տնօրեն է դառնում Սուրեն Գալստյանը, որը 2019-ի հունիսից մինչ 2020-ի փետրվարի վերջը եղել է Տիգրան Ավինյանի օգնականը, իսկ այդ պաշտոնից ազատվելուց հետո՝ նշանակվել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ Այս պաշտոնից Գալստյանն ազատվեց 2021-ի հոկտեմբերին։

Որպես կանեփի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն՝ Սուրեն Գալստյանը աշխատել է երեք ամսից էլ պակաս։ Հետո Գալստյանին փոխարինում է Ավինյանի աշխատակազմի մեկ այլ ներկայացուցիչ՝ նրա խորհրդական, իրավաբան Սոնա Թևանյանը, որը Ավինյանի խորհրդականն էր 2019-ի հունիսից մինչ 2021-ի օգոստոսը։ «Գրուար»-ում Թևանյանը տնօրեն է այս տարվա մայիսի 5-ից։ Փաստացի, նա եղել է փոխվարչապետի աշխատակազմում այն ընթացքում, երբ մշակվում էին արդյունաբերական կանեփի օգտագործման թույլտվության օրենսդրական հիմքերը, իսկ արդեն պաշտոնանկությունից հետո եղել է կանեփի արտադրութամբ զբաղվող ընկերության տնօրեն։ ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ խնդրելով հայտնել, թե որպես փոխվարչապետի խորհրդական Թևանյանը ինչ հանձնարարականներ է ստացել արդյունաբերական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման, լիցենզավորման իրավական գործընթացի շրջանակում, ինչ գործողություններ է կատարել այս թեմայի շրջանակում։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից ներկայացրել են փոխվարչապետի խորհրդականի գործառույթներն ու տեղեկացրել՝ արտադրական կանեփի արտադրության ներդրման շրջանակում Սոնա Թևանյանի գործողությունների, բանավոր ու գրավոր հանձնարարականների մասին տեղեկություն տրամադրելն անհնար է, քանի որ Մաթևոսյանի գրասենյակում նշված տվյալներով աշխատակից չկա։

«Գրոուար»-ի բաժնետեր Ստեփան Մարգարյանը Սոնա Թևանյանի՝ «Գրոուար»-ում տնօրեն դառնալու հարցում շահերի բախում կամ նման ռիսկ չի տեսնում։ «Սոնա Թևանյանը աշխատել է բազում օրինագծերի վրա, եղել է իրավաբան։ Երբ աշխատանքից դուրս է եկել, անցել է աշխատանքի «Գրոուար»-ում։ Դաշտն ամբողջությամբ բաց է, լիցենզիաները անսահմանափակ են»,- ասաց Մարգարյանը։ Նա վստահեցրեց՝ Տիգրան Ավինյանի գործոնը բիզնես սկսելու, այն հիմնելու և հետագա գործընթացների վրա չի ազդել։

Ցոլակյանի որդին բնակարան է վաճառում փոխվարչապետի մորը

«Գրոուար»-ը խաչվում է գեներալ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի ընտանիքի հետ։ Հասցեում, որտեղ գրանցված է ու գործունեություն է իրականացնում «Գրոուար»-ը, գրանցված է մեկ այլ ընկերություն՝ «Վուդկռաֆտ»-ը, որը պատկանել է Ցոլակյանի որդուն՝ Վարդան Ցոլակյանին, իսկ «Գրոուար»-ին տարածքը վարձակալությամբ հանձնել է Գուրգեն Մադոյանը՝ Ֆելիքս Ցոլակյանի քրոջ որդին։ Բացի այս, առկա է մի գործարք Ցոլակյանի որդու ընկերության և փոխվարչապետ Ավինյանի մոր միջև։

Երևանի կենտրոնում՝ Պարոնյան 44 հասցեում՝ «Դվին» հյուրանոցի հարևանությամբ, 2019-ից կառուցվում է բնակելի համալիր։ Կառուցապատողը նույն տարվա ընթացքում հիմնադրված «Էյ բի սի դիվելոպմենթ» ընկերությունն է, որի 70 տոկոսը պատկանում է Վարդան Ցոլակյանին՝ Ֆելիքս Ցոլակյանի որդուն։ «Էյ բի սի դիվելոպմենթ»-ը այս տարածքը ձեռք է բերել 2019-ին, վերևում հիշատակված Էդուարդ Մելիքյանի ընկերությունից՝ «Ի էմ սի» ՓԲԸ-ից։ Տարածքի ընդհանուր մակերեսը ավելի քան 3 100 քմ է։ Գործարքի գինը կազմել է 1,454 մլրդ դրամ։

Դրանից հետո ընկերությունը սկսել է կառուցապատումն ու բնակարանների վաճառքը։ Մեր այցելության պահին շենքը կառուցող շինարարներից մեկը պատմեց, որ նախատեսում են շահագործման հանձնել երեք ամիս անց։ Այժմ շինարարությունը շարունակվում է, կառուցապատողը որոշել է մեծացնել ավտոկայանատեղիների թիվը։ 2021-ի հունիսին «Էյ բի սի դիվելոպմենթ»-ի կողմից կառուցվող շենքում բնակարան ու ավտոկայանատեղի է ձեռք բերում Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը։ 131 քմ մակերեսով բնակարանը Խլղաթյանը գնել է 58,4 մլն դրամով, իսկ կայանատեղին՝ 7,5 մլն-ով։

ՍիվիլՆեթն իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի միջոցով համեմատել է բնակելի համալիրում 131 և 132 քմ մակերեսով բնակարանների առքուվաճառքի պայմանագրերի գները։ Ընդհանուր առմամբ, Ցոլակյանի որդու ընկերությունը այս մակերեսով բնակարանները վաճառել է մոտ 70-80 մլն դրամի միջակայքում, սակայն մի քանի բնակարանների դեպքում վաճառքի գինը շեղվել է այս միջակայքից։ Բնակարաններից մեկը, որ այս գնից ցածր գնով է վաճառվել, նախկին փոխվարչապետի մորն է։ Հասմիկ Խլղաթյանի ունեցվածքի ընդլայնմանը առաջիկայում կանդրադառնանք։

դիտվել է 140 անգամ
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan