37-ամյա վարորդը «Ալմաստ» գործարանի դիմաց Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 37-ամյա Փայլակ Պ.-ն, իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 46-ամյա Սաթենիկ Պ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շատպօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու կրտսեր պարեկ Հրայր Մկրտչյանը:
Վթարի փաստով Դ. Մարտիրոսյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել: