Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, Մարմարաշենի կամրջի մոտ, Չինաստանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Չեն Խուանպենգը՝ իր վարած BMW Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյան, տապալել այն ու հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են նաև Մասիսի հիվադանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով որ ինքը չի տուժել:
Նրա հետ ավտոմեքենայում նույնպես չինացի ուղևորներ են եղել, որոնք նույնպես հրաժարվել են բժշկական օգնությունից: