Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 34-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ին Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Ալեքսանդր Կ.-ն, որը հունվարի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: