Էզրա Միլերին կրկին մեղադրում են բռնության մեջ
Էզրա Միլերը կրկին սկալդալի կիզակետում է։ Հայտնի է դարձել ևս մեկ «զոհի» մասին։ Այս անգամ կինը նախընտրել է անհայտ մնալ։ Նա տեղի ունեցածի մասին Variety-ին պատմել է դեպքից գրեթե երկու տարի անց, որը տեղի է ունեցել Իսլանդիայում:
Հաղորդվում է, որ երկու տարի առաջ տուժողը Միլերի հետ զրուցել է Իսլանդիայի փաբում։ Զրույցի ընթացքում կինը նկատել է, որ դերասանի ոտքերը քերծված են՝ նա դա բացատրել է վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքով։ Կինը որոշել է կատակել այս թեմայով, սակայն դերասանը չի հասկացել հումորը եւ կատակը բառացի է ընդունել։
Զայրացած Էզրան դուրս է վազել, կինը հետեւել է նրան՝ ներողություն խնդրելու համար։ Սակայն նա չստացավ իր սպասած արձագանքը։ «Ես մտածեցի, որ դա ծիծաղելի էր, սակայն ոչ», - ասել է նա: «Նա հանկարծ ընկավ վրաս, բռնեց կոկորդիցս, սկսեց խեղդվել եւ բղավել՝ հարցնելով, թե ուզում եմ կռվե՞լ: Ընկերուհիս այնտեղ էր, տեսախցիկով ամեն ինչ նկարահանում էր, բայց ստիպված եղավ ընդհատել նկարահանումը, որպեսզի նրան ինձնից հեռու տանի։ Իմ տղա ընկերներից երկուսը բռնեցին նրան », - պատմել է կինը: Նա նաեւ հավելել է, որ Միլերը մի քանի անգամ թքել է իր երեսին։