Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստանում ռեզիդենտ դեսպան ունենալու Կանադայի որոշումը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստանում ռեզիդենտ դեսպան ունենալու Կանադայի որոշումը։ «Սա աստիճանաբար զարգացող հայ-կանադական հարաբերությունների ևս մեկ անկյունաքար է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»,-նշել է նախարար Միրզոյանը։
Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց էր ունեցել իր կանադացի գործընկերոջ հետ։ Կողմերը գոհունակությամբ էին արձանագրել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը և ընդգծել փոխադարձ հանձնառությունը՝ ջանքեր գործադրելու հայ֊կանադական հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:
Նախարար Միրզոյանը ողջունել էր Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի՝ «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» խորագրով զեկույցը, որը կարևոր դրույթներ է պարունակում՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների նախանշման առումով: