Նոյեմբերի 9-ի հայտարարություն կոչվածը չունի որևէ իրավական ուժ․ Գևորգ Դանիելյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Յուրաքանչյուր իրավական ակտ, անգամ պարզապես երրորդ կողմի նախաձեռնությամբ բանակցությունների դրված նախագիծ, անխտիր Հայաստանի շահերի դեմ մեկնաբանությամբ հրամցնելը դարձել է կայուն վտանգավոր քաղաքականություն:
Նախ, նոյեմբերի 9-ի հայտարարություն կոչվածը չունի որևէ իրավական ուժ, այն պայմանականորեն կիրառվել է միայն կրակը դադարեցնելու մասով, իսկ մյուս կետերով պետք է վավերացվեր, ինչն առայսօր չի արվել, ինչի մասին քանիցս ենք բարձրաձայնել:
Անգամ դրա հայերեն տարբերակը այն աստիճան է տարբերվում ռուսերեն տեքստից, որ դժվար է դա բացատրել թարգմանչական հմտությունների պակասով ...»։