Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու մոտոցիկլը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 28-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ, բախվել են Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան ու մոտոցիկլը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարեկային ծառայությունը պարզում է Nissan-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը: