50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ. Փաշինյան
50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ:
«Հոտնկայս բանակի կենացը խմել ենք, բայց տեսեք՝ ինչ է կատարվում: Հիմա քրեական գործեր մեկը մյուսի հետևից, այդ քրեական գործերի մանրամասները հանրությունը չգիտի և շատ դեպքերում չի էլ իմանա, որովհետև գաղտնի տեղեկություններ կան: Քրեական գործի շրջանակներում գործընկերներ կան, ովքեր ասում են, որ դռնփակ նիստեր են անում, լրատվամիջոցներին չի ուզում կառավարությունը, որ չբացահայտվի:
Ի՞նչը պետք է բացահայտվի, բան կա՞, որ պետք է բացահայտվի: Հասկանո՞ւմ եք՝ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ: Հասկանո՞ւմ ենք՝ սա ինչ է: Երբ մեր կոորդինատ գրողը, պարզվել է, որ ադրբեջանական գործակալ է, և սխալ կոորդինատ է տալիս: Սա հայրենիքի դավաճանություն անողն է»,- պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը: