Խաղաղությու՞ն. թե՞ դիմադրություն. Արթուր Խաչատրյան
«Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գերմանացի գեներալ, ստրատեգ, ռազմական մեծագույն տեսաբան Կարլ ֆոն Կլաուզևիցը, ով մեծապես կարևորել է պատերազմի քաղաքական և հոգեբանական կողմերը, իր դարակազմիկ «Պատերազմի մասին» (Vom Kriege) մոնումենտալ աշխատության մեջ գրում է․ «Նվաճողը խաղաղության սիրահար է։ Նա գերադասում է մեր երկիրը գրավել առանց դիմադրության»։ Այս խոսքերը լավագույնս են նկարագրում Ալևի նկրտումները։ Նա խոսում է խոսում է խաղաղության մասին, փորձում է սպառնալիքով ու շանտաժով Հայաստանին «խաղաղություն» պարտադրել։ Ալիևի մտադրությունը պարզ է։ Ինչու՞ պատերազմել Հայաստանի հետ, զոհեր տալ, գումար ծախսել։
Վերջիվերջո, պատերազմից առաջ որևէ երկիր չի կարող երաշխավորել պատերազմի ելքը։ Մինչդեռ իր պարտադրած խաղաղությամբ նա, առանց որևէ ռիսկի ու զոհողության, կստանա իր ցանկալին՝ կոչնչացնի հայոց անկախ պետականությունը։
«Խաղաղություն» հաստատելու Ալիևի նկրտումը հասկանալի է։ Իսկ ինչու՞ «խաղաղության դարաշրջանից» խոսում գերագույն գլխավոր մեղավորն ու պատասխանատուն։ Ի՞նչ են նրան դրա համար խոստացել։
Պատրա՞ստ ենք մենք այդպիսի «խաղաղության», պատրա՞ստ ենք կորցնել մեր երկիրը, դառնալ թափառական։ Ո՛Չ։ Ուրեմն միակ փրկությունը դիմադրությունն է»։