Մարզադպրոցների և դահլիճների կառուցման լայնամասշտաբ ծրագիր ՀՀ-ում. այս տարի հատկացվել է 6 մլրդ դրամ
Հայաստանում, ցավոք, առողջ ապրելակերպը շատ տարածված չէ: Դա նաև պետության թերացումն է: Տարիներ շարունակ դպրոցներում պատշաճ ուշադրության չի արժանացել ֆիզիկական կուլտուրան, հատկապես մարզերում չեն եղել բարեկարգ մարզադաշտեր ու սպորտային խմբակներ:
Ոչ միայն մարզական նոր հաղթանակներեր, այլև պարզապես առողջ հասարակություն ունենալու համար այժմ մարզական 5 համալիր ու հանրակրթական դպրոցների 22 մարզադահլիճ է կառուցվում: