Կապանում բռնկված հրդեհը մարվել է
Հունիսի 26-ին, ժամը 14։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին, մարվել՝ 16։04-ին։ Թիվ 10 շենքի նկուղային հատվածում այրվել է մոտ 10 քմ կուտակած թղթի թափոններ և փայտ։