Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովը հերթական նիստում քննարկել է 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքին վերաբերող հարցեր
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը:
Նիստին մասնակցել են Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:
Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվել են 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքի հետ կապված մի շարք հարցեր, որոնք իրականացվում են ոստիկանություն-համայնքներ-բուժհաստատություններ-ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման միջև իրականացվող համագործակցության շրջանակներում:
Նիստի ընթացքում ուսումնասիրվել են ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից մարզային զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական ուսումնական հաստատություններում: Ուսումնասիրվել են նաև օրենքով սահմանված կարգով այն զորակոչային տարիքի երիտասարդների փաստաթղթերը, որոնց եղբայրները վերջին տարիների ընթացքում զոհվել են Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս:
Կայացվել է որոշում՝ նշված գործընթացին ընթացք տալ օրենքով սահմանված կարգով:
Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ 2022 թվականի ամառային զորակոչի հետ կապված աշխատանքները սահմանված կարգով իրականացնելու ուղղությամբ։