Որ ախտանշաններ են վկայում սրտի կաթվածի մասին
Կրծքավանդակի ցավը, որն իր բնույթով սեղմող, ճնշող կամ այրող է և ուղեկցվում է շնչարգելությամբ, չի կարելի անտեսել, դա կարող է լինել սրտի կաթվածի ախտանիշ, ասել է ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր անկախ սրտաբան Եվգենի Շլյախտոն։
«Ամենակարևոր ախտանիշը ցավն է: Ամենից հաճախ այն տեղայնացված է կրծոսկրում և կրում է սեղմող, ճնշող կամ այրող բնույթ: Ավելի քիչ լինում են տարբերակներ, երբ ցավը տարածվում է ուսի, ձեռքի կամ ստամոքսի հատվածում, այնուհետև հիվանդը կարող է մտածել. որ դա կապված է ողնաշարի կամ ստամոքսի հետ»,- լրագրողներին ասել է Շլյախտոն։
Նա նշել է, որ սրտամկանի ինֆարկտի ժամանակ իրական ցավը կարող է ուղեկցվել թուլությամբ, շնչահեղձությամբ կամ թաց քրտինքով, նույնիսկ երբեմն գիտակցության կորստով: Շլյախտոյի խոսքով՝ բժշկին ուշ այցելելը վտանգավոր է բարդություններով, այդ թվում՝ մահով։ Սրտամկանի ինֆարկտի ժամանակ ցավը նշանակում է իշեմիա՝ սրտի մկանների թթվածնի պակաս՝ կորոնար զարկերակների խցանման պատճառով, ասել է բժիշկը։
«Ժամանակին հիվանդանոց ընդունվելիս կատարվում է սրտի զարկերակների ուսումնասիրություն (կորոնարոգրաֆիա)՝ պարզելու, թե դրանցից որոնք են արգելափակված և որքանով, որից հետո արյան հոսքը վերականգնելու միջամտություններ են կատարվում (անգիոպլաստիկա, շրջանցիկ վիրահատություն): Եթե դա ժամանակին չկատարվի, սրտամկանը ինֆարկտի վայրում մեռնում է և դադարում արյուն մղել, ինչը հանգեցնում է սուր կամ քրոնիկական սրտի անբավարարության կամ կյանքին սպառնացող առիթմիայի զարգացմանը»,- բացատրել է Շլյախտոն։