Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
Մայրաքաղաքում այսօր, հունիսի 25-ին և 26-ին՝ կեսօրից հետո և գիշերը, 27-29-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր, հունիսի 27-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-ի և 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։