Մահացել է ռուս երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը
Քիչ առաջ ռուսական լրատվամիջոցները հեղեղեց տխուր լուր, 48 տարեկան հասակում ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կյանքից հեռացել է «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը, այս մասին հաղորդել է Արկադի Կուդրյաշովը՝ երգչի համերգների տնօրենը: Վերջինիս փոխանցմամբ՝ երգիչը մահացել է գիշերը՝ շտապօգնության մեքենայի մեջ՝ սրտի կաթվածից:
Նրա ամենահայտնի հիթերից էին՝ Седая ночь, Не Бойся, Белые Розы