Աշտարակում բախվել են Mercedes-ն ու Nissan XTrail-ը. վարորդները եղել են սթափ
Արագածոտնի մարզում, հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Հովսեփ Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի և 47-ամյա Վաղինակ Գասպարյանի վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։