Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են Suzuki-ն ու 2 Mercedes-ներ, վերջիններից մեկը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Երևանում, այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 00։25-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Մհեր Դ-ի վարած Suzuki մակնիշի, 23-ամյա Աշոտ Հ-ի վարած Mercedes մակնիշի և 31-ամյա Արամայիս Ա-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետանքով Արամայիս Ա-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Էրիկ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, իսկ Mercedes -ից մեկը գլխիվայր շրջվել և մասամբ փակել էր ճանապարհը։
Վթարի փաստով նյութեր են նախապատաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագական ընկերությունների ներկայացուցիչները։