Լիբանանը, Սիրիան եւ Եգիպտոսը համաձայնագիր են ստորագրել Բեյրութ գազի մատակարարման վերաբերյալ
Լիբանանը, Եգիպտոսը եւ Սիրիան երեքշաբթի օրը համաձայնագիր են ստորագրել Սիրիայի տարածքով եգիպտական գազ ներմուծելու մասին, գրում է AP-ը։
Համաձայնագիրը դեռ պետք է ստորագրվի Համաշխարհային բանկի կողմից, որը պետք է ֆինանսավորի այս գործընթացը։ Բացի այդ, անհրաժեշտ են ԱՄՆ-ի հավաստիացումները, որ մասնակից երկրները չեն ենթարկվի ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցներին, ասել է Լիբանանի էներգետիկայի նախարար Վալիդ Ֆայադը։
Եգիպտոսը համաձայնել է Լիբանանին բնական գազ մատակարարել իր էլեկտրակայանների համար Հորդանանի եւ Սիրիայի տարածքով։ Սիրիացի եւ լիբանանցի մասնագետներն ավարտել են գազատարի վերանորոգումը, որը պատրաստ էր արդեն մի քանի ամիս։