Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է այն հարցին, թե ինչ է սպասվում պետության քաղաքացիներին, որոնք երկրից արտասահման են փախել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է այն հարցին, թե ինչ է սպասվում պետության քաղաքացիներին, որոնք երկրից արտասահման են փախել, հայտնում է BelTA-ն։ Գործակալության տվյալներով՝ «Юбилейный» գյուղատնտեսական համալիր կատարած այցի շրջանակներում պետության ղեկավարը նշել է, որ դեմ չէ «փախած» բելառուսների վերադարձին։
«Փախան արտասահման, եւ այսօր 95 տոկոսը (արդեն բացահայտ գրում են) ցանկանում են վերադառնալ. «Եթե Ալեքսանդր Գրիգորեւիչը ներեր եւ բացեր սահմանը․․․» 95 տոկոսը կվերադառնար։ Ես դեմ չեմ՝ ով բանտ, ով ուրիշ տեղ, ով ինչի արժանի է»,- ասել է Լուկաշենկոն։
Ինչպես նշել է Բելառուսի նախագահը, արտասահման փախած քաղաքացիներն իսկապես պետք է վերադառնան իրենց հայրենիք։ Լուկաշենկոն նաեւ ընդգծել է, որ «փախած» բելառուսները չեն կարողանա հիմնավորվել այլ պետություններում։