Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ժամանել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ժամանել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։