Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 10 սանտիմետրով
2022 թվականի հունիսի 16-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 77 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 87 սանտիմետր նիշի դիմաց։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, հունիսի 15-ի դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 14 միլիոն 166 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ այս տարվա հունվարից մինչեւ հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 136 միլիոն 572 հազար խորանարդ մետր ջուր։Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։