Solway-ի ռուսական լեռնահանքային ակտիվները հայկական ընկերություն է գնել
Solway լեռնահանքային-մետալուրգիական խումբը մարտին հայտարարել է ՌԴ-ից հեռանալու մասին։
Նրա ռուսական ակտիվների՝ Անդրբայկալում Կլյուչեւսկի հանքավայրի լցակույտերի վրա ոսկու արդյունահանման նախագծի եւ Կուրիլյան կղզիներում ոսկու եւ արծաթի արդյունահանման գործող ձեռնարկության նոր սեփականատերը դարձել է վերջերս հիմնադրված հայկական ընկերությունը, գրում է «Интерфакс»-ը։
«Ընկերությունները շարունակում են աշխատել նախկինի պես, ռիսկերը մշակված եւ կանխատեսված են, սեփականատիրոջ փոփոխությունը չի ազդի նախագծերի իրականացման վրա»,-վստահեցրել են մամուլի ծառայությունից։
«Կուրիլգեոն», Ռուսաստանի ոսկու արդյունաբերողների միության գնահատմամբ, 2021 թվականի արդյունքներով ընդգրկվել է ռուս ոսկու արդյունահանողների թոփ-35-ում՝ 1,23 տոննա ոսկու արտադրությամբ: Ընկերության հիմնական ակտիվը Օ. Ուրուպի վրա գտնվող Այնսկոե հանքավայրն է, որը ներառում է ոսկու մի քանի հանքավայրեր:
Կլյուչեւսկի հանքավայրի լցակույտերում 12,1 տոննա ոսկու եւ 11,7 տոննա արծաթի պաշարներով նախագիծը կառուցման փուլում է։ Նախատեսվում է, որ այն շահագործման կհանձնվի 2023 թվականի չորրորդ եռամսյակում, համալիրի տարեկան հզորությունը կկազմի 2 միլիոն տոննա հանքաքար։
Solway-ի հիմնական արտադրական ակտիվները գտնվում են Մակեդոնիայում, Գվատեմալայում, Ինդոնեզիայում, Արգենտինայում եւ Ուկրաինայում, կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայում: