Արարատ Միրզոյանը երկրում քաղաքական ճգնաժամ չի տեսնում
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երկրում քաղաքական ճգնաժամ չի տեսնում: Իր կարծիքի օգտին նա բերեց երկու փաստարկ. անցած տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք լուծեցին այն ժամանակվա քաղաքական ճգնաժամը եւ բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից որպես թափանցիկ եւ ժողովրդավարական ճանաչվեցին։ Մյուս կողմից, Միրզոյանի կարծիքով, հանրահավաքների մասնակիցների փոքր թիվը ժողովրդաան աջակցության մասին չի վկայում:
Միրզոյանը նշեց, որ ժողովրդավարական երկրում, որը Հայաստանն է, բոլորը հանրահավաքների իրավունք ունեն, իսկ կոնկրետ խորհրդարանական ընդդիմությունը կարող է օգտվել իշխանություններին խորհրդարանի ամբիոնից քննադատելու իր իրավունքից, ինչը, ցավոք կամ բարեբախտաբար, չի անում։
Նա նշեց, որ կարող էր հասկանալ ընդդիմությանը, եթե այն խոսեր 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկելու, սահմանազատման եւ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Բայց քանի որ ընդդիմությունը դա չի անում, դա հուշում է շահարկումների մասին: