Գերմանիան գազի անջատման դեպքում կպահպանի ավելի շատ ածխող աշխատող էլեկտրակայաններ
Գերմանիան գազի անջատման դեպքում կպահպանի ավելի շատ ածխող աշխատող էլեկտրակայաններ։
Գերմանիայի կառավարությունը ցանկանում է մոտ երկու տարի ժամանակավորապես ածխով աշխատող լրացուցիչ էլեկտրակայանները պահել պատրաստի վիճակում՝ Ռուսաստանից բնական գազի մատակարարումների հանկարծակի դադարեցման դեպքում էլեկտրաէներգիայի հնարավոր դեֆիցիտը կանխելու համար։
Գերմանիան փորձում է աստիճանաբար դադարեցնել ռուսական գազը ուկրաինական պատերազմի պատճառով եւ ակնկալում է դա անել 2024 թվականին։ Սակայն կառավարությունը մտավախություն ունի, որ Մոսկվան կարող է հանկարծակի դադարեցնել մատակարարումները՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների, այդ թվում՝ Գերմանիայի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների, գրում է AP-ը։