«Դիմադրություն» շարժման մասնակիցների թիվը՝ ըստ ԻՔՄ-ի
Այսօր՝ հունիսի 3-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 16:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:23-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2870 մարդ:
Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ
գտնվելու պատճառով:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։