Հրմշտոց ու բախումներ. Ոստիկանությունն սկսեց բերման ենթարկել ցուցարարներին. Նրանցից մեկի ճակատն արյունոտ էր
Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց իրավիճակը շարունակում էր լարված մնալ. Ոստիկանները ուժ կիրառելով, երբեմն գետնին պառկեցնելով բերման էին ենթարկում ցուցարարներին:
Ցուցարարներից մեկը բաղվում էր. «Մի խփեք»: Ցուցարարներից մեկի ճակատն արյունոտ էր:
Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցները երթ իրականացրեցին Կառավարության շենքի շուրջը եւ վերադարձան կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որտեղ էլ սկսվեցին բախումները: