Վաղը մենք երթ կամ հանրահավաք չենք ունենալու. Իշխան Սաղաթելյան
«Վաղը մենք երթ կամ հանրահավաք չենք ունենալու, օրը շարունակելու ենք նվիրել բովանդակային հարցերի քննարկումներին»,-օրվա բողոքի ակցիաներն ամփոփող ելույթում ասաց «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նա հայտնեց, որ մայիսի 22-ին Ֆրանսիայի հրապարակում կլինեն տարբեր թեմաներով քննարկումներ, որոնց հրավիրված են քաղաքագետներ, մասնագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
«Ժամը 14:00-ին այստեղ տեղի է ունենալու քննարկում «Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և դրանց լուծումները» թեմայով, որին հաջորդելու են այլ քննարկումներ, իսկ ժամը 18:00-ից տեղի է ունենալու մշակութային ծրագիր»,-ասաց Սաղաթելյանը և տեղեկացրեց, որ օրվա վերջում էլ կհայտարարեն երկուշաբթի օրվա ծրագրի մասին:
Նա ասաց, որ շարժմանը միանում են բազմաթիվ նոր քաղաքացիների, նույնիսկ սփյուռքից են ժամանել շարժմանը միանալու համար:
«Վաղը նաև հույս ունեմ, որ Բրյուսելում մեր հայրենակիցները մոտիկից կողջունեն մեր հայրենադավ իշխանություններին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: