Տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Հայաստանի եւ Լիտվայի դիրքորոշումները նույնն են. Վահագն Խաչատուրյան
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ քննարկել ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Այս մասին մայիսի 20-ին Երեւանում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հայաստանի եւ Լիտվայի դիրքորոշումներն այս հարցում նույնն են»,- ասաց նա։ Խաչատուրյանը բարձր գնահատեց պատմական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունները։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են արդյունաբերության, ՏՏ, գյուղատնտեսության, կրթության ոլորտներում տնտեսական հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ ապրանքաշրջանառության ավելացման հնարավորությունները։ Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության հարցեր»,- հավելեց նախագահը։