Չհրեք այս պայքարի առաջնորդներին օր առաջ արդյունքի հասնելու, որովհետև հրելու դեպքում սխալվելու վտանգը մեծ է. Մանուկյան
Պայքարը՝ լինի կարճատև, թե երկարատև, ունենում է հաղթանակի մեկ բանալի՝ համբերություն: յս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Համբերություն, վճռականություն։ Ու խնդրում ենք բոլորիդ՝ չհրեք այս պայքարի առաջնորդներին օր առաջ արդյունքի հասնելու, որովհետև հրելու դեպքում վտանգը մեծ է սխալվելու, սայթաքելու, որն էլ, Աստված մի արասցե, բերելու է մեծ չարիքի։ Դրա համար՝ հարցը որ տալիս եք՝ ե՞րբ է լինելու, պատասխանն է՝ անկասկած լինելո՛ւ է»: