Մայիսի 19-ին, ժամը 8–ից կշարունակվեն անհնազանդության ակցիաները. Ու երբ ոստիկանությունն ասում է, թե երթևեկությունը կաթվածահար չէ ակցիաների պատճառով, դա չի համապատասխանում իրականությանը
Վաղը՝ մայիսի 19–ին, շարունակվելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները։ Այս մասին մայիսի 18–ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին՝ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այլ տարբերակ չկա, մենք մեր քայլերով, գործողություններով պետք է մեր թիվն ավելացնենք, ծավալը մեծացնենք, և հասնենք մեր առաջ դրած նպատակին։ Առավոտյան ամբողջ կազմով միացեք բողոքի ու անհնազանդության ակցիաներին»,– կոչ արեց Իշխան Սաղաթելյանը։
Վաղը, ժամը 8։00–ից անհնազանդության ակցիաները մեկնարկելու են Գարեգին Նժդեհի հրապարակի մոտից, Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցուց, Ավանի «Հարսնաքարի» մոտից, Նոր Նորք «Մեգա մոլի» դիմաց, Սասունցի Դավիթ արձանի մոտից, Հանրապետական հիվանդանոցի այգուց, Լենինգրադյան–Սեբաստիա խաչմերուկից եւ Ֆրանսիայի հրապարակից։
Հ.Գ. Երեկ Ոստիկանությունը անընդհատ հայտարարություններ էր տարածում, որ մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար չէ, բայց արդեն որերորդ օրն է, Բաղրամյան պողոտան փակ է, ու քաղաքային տրանսպորտը և թեթև մեքենաները ստիպված են բաղրամյան պողոտայի փոխարեն օգտագործել հարակից փողոցները: Երեկ՝ Մայիսի 18-ին, մոտ մեկ ժամանոց խցանում էր Թումանյան - Մոսկովյան խաչմերուկում:
Հ.Գ.Գ. Հետևություններն արեք ինքներդ: