Աչքի վնասվածք ստացած ցուցարարի մոտ եղջերաթաղանթի էրոզիա է ախտորոշվել
Ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ այսօր՝ մայիսի 18-ին, աչքի վնասվածք ստացած քաղաքացու մոտ աչքի եղջերաթաղանթի էրոզիա է ախտորոշվել։ Այս մասին ասել են Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից, որտեղ քաղաքացին տեղափոխվել էր ակցիայի վայրից։
Ակնաբուժական կենտրոնից հայտնեցին, որ քաղաքացին բուժօգնություն է ստացել եւ տուն գնացել։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ քաղաքացիներից մեկն այսօր ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետեւանքով աչքի վնասվածք է ստացել։