«Ձեռս կոտրեցիր, անասուն». ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանին բերման ենթարկեցին
Կոմիտասի պողոտայում՝ մայթով քայլելիս բերման ենթարկեցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրա հանդեպ ոստիկաններն անհամաչափ և կոպիտ ուժ կիրառեցին «Դիմադրություն» շարժման զանգվածային խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ։
Բերման ենթարկելիս նա բղավեց. «Ձեռս կոտրեցիր, անասուն»:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։