«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն
«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 17-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քայլերթ իրականացրին: Շարժման քայլերթն անցկացվում է Բաղրամյան-Պռոշյան պողոտայով:
Քայլերթի մասնակիցները կանգ առան Կառավարական առանձնատան մոտ, որտեղ էլ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ որտեղ էլ գնա Նիկոլ Փաշինյանը միևնույն է հետևից գնալու են և կոչ արեց վերջինիս հրաժարական տալ: