Կարմիր ու սև բերետավորները առևանգել են պատգամավոր Թադևոս Ավետիսյանին․ Գեղամ Մանուկյան
Կարմիր և սև բերետավորները հերթական անգամ բռնաբարեցին ՀՀ օրենքները, առևանգեցին ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսանին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Առևանգեցին, հակառակ նրա, որ զգուշացնում էի, որ օրենքով իրավունք չունեն։ Պատգամավորին մտցեցին ոստիկանական մեքենան և առևանգեցին՝ որևէ օրինական հիմնավորում չտալով։ Այս վիճակին են հասել, Նիկոլին ուրիշ հենարան չի մնացել, բացի կարմիր ու սև բերետավորներից»,- ասաց Մանուկյանը։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։
Արդեն ժամը 11.30-ին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն առաջարկել է դադարեցնել անհնազանդության ակցիաները: