Մոսկվայում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
Մոսկվայում կայացել է Պուտին-Փաշինյան հանդիպումը, հայտնում է Ռիա Նովոստին։
Ինչպես հաղորդվում է՝ Պուտինը հանդիպման սկզբում առաջարկել է քննարկել տարածաշրջանային հարցերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի թեման, ինչպես նաև տնտեսությունը։
Նա ասել է. «Մենք Ձեզ հետ կանոնավոր կապի մեջ ենք երկկողմ օրակարգի բոլոր հարցերի, տարածաշրջանային խնդիրների շուրջ, այնուամենայնիվ, միշտ շատ հարցեր կան»:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճ կա, ինչպես նաև շարունակվում են ներդրումային ծրագրերը։
«Մենք շարունակում ենք ակտիվորեն համատեղ աշխատել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում: Եռակողմ ձևաչափով, Ադրբեջանի մեր գործընկերների հետ միասին: Շատ հարցեր կան: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հանդիպելու ձեզ հետ և խոսելու բոլոր համալիր հարցերի մասին»,-ասել է Պուտինը:
Փաշինյանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման մասին։ Նա նշել է, որ հետաքրքրություն կա ռուս ներդրողների կողմից։
«Եվ, իհարկե, հուսով եմ և վստահ, որ այսօր մենք կքննարկենք նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը,
ինչպես նշել ենք մեր համատեղ հայտարարության մեջ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը։ Ես կցանկանայի ձեզ հետ կիսվել որոշ տեղեկություններով և քննարկել նաև այս հարցը»,-նշել է Փաշինյանը: