ՄԻՊ-ը մասնակցել է ընտանիքի օրվան նվիրված միջոցառմանը
Մայիսի 15-ին՝ Ընտանիքի օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում մասնակցել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Պաշտպանը նաև ներկա է գտնվել «Ուժեղ ենք միասին» սպորտլանդիային, որին մասնակցում էին տարբեր մարզերից ժամանած ընտանիքներ։
Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի հետ համատեղ այցելել է նաև Աչաջուր համայնքի միջնակարգ դպրոց և մանկապարտեզ։
Պաշտպանը ծանոթացել է կրթական հաստատությունների խնդիրներին, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունները: