Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական շարժումուց. Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության ու նրանց հետ մենք չենք բանակցի. Շարմազանով
Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական շարժումուց. Բանը հասել է նրան, որ Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության ու նրանց հետ մենք չենք բանակցի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, նշել է. «Փաստորեն մեր ազգային պայքարը լուրջ սպառնալիք է Էրդողան-Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգի իրագործմանը։
Ուրեմն շարժումը ճիշտ ուղու վրա է։
Պետք է էլ ավելի մեծացնել ճնշումը, որ թշնամին իմանա՝ հայը ծնկի երբեք չի գալու։
Նիկոլ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության պաշտպանության հույսին։
Իսկ դո՞ւք , այ դրան ծառայողներ, վաղն ի՞նչ եք ասելու ձեր սերունդներին…ասելու եք՝ պապիկը, էրդողանն ու ալիևը նույն գործն էին անու՞մ…
Ասել մեր լոռեցիքին՝ մի բուռ խոտ ուտեիք, ավելի լավ է»։