Վաղ տիեզերքի սեւ խոռոչներից փչող քամիները 20 անգամ ավելի հզոր են եղել
Վաղ տիեզերքի սեւ խոռոչներից փչող քամիները 20 անգամ ավելի հաճախակի եւ հզոր են եղել, քան ժամանակակից գալակտիկաներում դիտարկվողները: Այսպիսի արդյունքներ են ներկայացված Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Իտալիայի աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են սեւ խոռոչներից փչող քամիների ազդեցությունը տիեզերքի հեռավոր մասերում նկատված 30 քվազարների վրա: Գիտնականները վերլուծել են Չիլիի ESO աստղադիտարանի Շատ մեծ աստղադիտակի (VLT) տվյալները: Դիտարկումները վերաբերում են Մեծ պայթյունից հետո 500 միլիոնից մինչեւ մեկ միլիարդ տարի առաջվա դարաշրջանին:
Հետազոտողները նշում են, որ հզոր քամիները դանդաղեցրել են սեւ խոռոչների աճը։ Գիտնականները կարծում են, որ քամու բերած էներգիան դադարեցրել է նյութի կուտակումը սեւ խոռոչի վրա, դանդաղեցրել է դրա աճը եւ մեկնարկել սեւ խոռոչի եւ գալակտիկայի «ընդհանուր էվոլյուցիայի» փուլը:
Ըստ գիտնականների՝ հզոր գալակտիկական քամիների ուսումնասիրությունները կօգնեն ավելի լավ հասկանալ վաղ տիեզերքի էվոլյուցիան, սեւ խոռոչների եւ գալակտիկաների զարգացումը: