Ուժեղ երկրաշարժ Գյումրիում
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այս պահին կրկին շատ ուժեղ երկրաշարժ գրանցվեց Գյումրիում, առնվազն 7 բալ․․․»:
Նշենք, որ երկրաշարժի մասին ահազանգում են նաև ֆեյսբուքյան այլ օգտատերեր։
Գրառումներից պարզ է դառնում, որ ցնցումները բավականին ուժեղ են եղել և զգացվել են նաև Երևանում։