Վեդիում 41–ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել է համագյուղացուն
Մայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ համագյուղացին կրակել է իր ուղղությամբ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 18.00-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի դաշտերում ծագած վիճաբանության ժամանակ 41–ամյա տղամարդը, վախեցնելու նպատակով, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է 45-ամյա համագյուղացու ուղղությամբ:
Նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: