Որևէ այլ երկրում մահվան ելքով վրաերթից հետո վարչապետն իր պաշտոնում չէր մնա. Իշխանյան
Որևէ այլ երկրում մահվան ելքով վրաերթից հետո վարչապետն իր պաշտոնում չէր մնա: Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Ամբողջ ժողովուրդը դուրս կգար փողոց, եթե հրաժարական չտար, իսկ մենք հանդուրժում ենք։ Ավելին, կան մարդիկ, ովքեր պաշտպանում են նրան»,- ասաց նա։
Իշխանյանը համոզմունք հայտնեց, որ եթե վարորդը (կնոջը վրաերթի ենթարկած մեքենայի) կանգ առներ, նրան կպատժեին:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը հղի կնոջ էր վրաերթի ենթարկել: