Արմավիրի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կայանված ավտոքարշակին, կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 03։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հովհաննես Հ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում՝ «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոտոն ֆորլանդ» մակնիշի ավտոքարշակին։
Վթարի հետևանքով Հովհաննես Հ-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Ջիվան Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։