Դիմադրություն» շարժումը մայիսի 14-ին անհնազանդության ակցիաներ և հանրահավաք չի կազմակերպի
«Դիմադրություն» շարժումը մայիսի 14-ին անհնազանդության ակցիաներ և հանրահավաք չի կազմակերպի։ Այս մասին մայիսի 13-ին, Ֆրանսիայի հրապարակում շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Մեր ամբողջ օրը նվիրում ենք մեր ծրագրային դրույթների քննարկմանը։ Ունենալու ենք սոցիալ-տնտեսական եւ անվտանգության թեմաներով քննարկումներ։ Իսկ կիրակի՝ ժամը 18։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք համազգային հանրահավաք»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը մայիսի 14-ին հանդես կգա ծավալուն մամուլի ասուլիսով։