Սևանա լճում որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք
Մայիսի 13-ին՝ ժամը 05:41-ին․ Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Ժամը 20:33-ի դրությամբ որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 17 փրկարարական ծառայող և 5 մոտորանավակ։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։