Այսօր պայթյունից մահացած հովիվը 9 տարի առաջ ականատես է եղել նույն զորավարժարանում երկու անչափահաս տղաների պայթյունի տեսարանին
SHANTNEWS.am-ը գրում է.
Այսօր Վահրամաբերդ գյուղի հարակից տարածքում գտնվող «Կամխուտ» զորավարժարանի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին SHANTNEWS.am-ին մանրամասներ է փոխանցել Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Արշակյանը:
Ըստ նրա` արդեն մեկ ամիս է, ինչ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները «Կամխուտ»-ում կրակային վարժանքներ չէին անցկացնում, տեղափոխվել էին Ալագյազ գյուղի հարակից զորավարժարան: Այդ նպատակով օգտագործվող Վահրամաբերդ գյուղի հարակից դաշտավայրեր մտնելն արգելվում է։ Նախիրը դաշտ արածելու տարած հովիվն անտեսել է այդ արգելքը։
«Ինձ ժամը 15:00-ի սահմաններում զանգահարեց ռուսական զորքի զինվորականներից մեկը, տեղեկացրեց, որ զորավարաժարանի տարածքից պայթյունի ձայն են լսել, այդ պահին նրանք մի քանի հոգով գտնվել են տարածքից 250 մ հեռավորության վրա»,- փոխանցել է Կարեն Արշակյանը:
Առավել մանրամասն