Վարչապետի ավտոշարասյունը պետք է կանգ առներ մահվան ելքով ՃՏՊ-ի ժամանակ. Օմբուդսմեն

Իմ տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի իմացել իր ավտոշարասյանն ուղեկցող ավտոմեքենայի վրաերթի մասին, ավտոշարասյունը շատ արագ էր անցել։ Այս մասին մայիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Ընդ որում, նա վստահություն հայտնեց, որ ուր էլ նա շտապեր, մարդասիրական նկատառումներից ելնելով, պետք է կանգ առներ:
Գրիգորյանը խոստացավ հետեւել, որպեսզի մեղավորների նկատմամբ պատժի սկզբունքը չխախտվի։ «Ինչ վերաբերում է ոստիկանին, եթե անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ հետո կալանավորում է կիրառվել, ապա ասել, որ այս գործով ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել…Գործընթացն ընթացքի մեջ է, եւ մենք հետեւում ենք դրան։ Պետք է հետեւություններ անել, թե ինչպես խուսափել նման դեպքերից»,- հավելեց նա։
Օմբուդսմենը հիշեցրեց, որ չկա մի օրենք, ըստ որի՝ վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան չպետք է կանգնի եւ կարող է լքել վթարի վայրը, սակայն հենց դա էլ տեղի է ունեցել:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյոնը հետիոտնային անցման վրա հղի կնոջ էր վրաերթի ենթարկել: