ՀՅԴ ՀԵՄ առաջնորդ Գոռ Սարգսյանը կալանավորվեց. որոշումները կբողոքարկվեն
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարել է Գոռ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Աբգար Պողոսյանը։
Հիշեցնենք՝ ՀՅԴ-ական Գոռ Սարգսյանը եւ Տարոն Մանուկյանը ձերբակալվել էին Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Աբգար Պողոսյանը հայտնեց, որ կալանավորման 3 որոշումներն էլ պատրաստվում է բողոքարկել։ Նա նշեց նաեւ, որ Գոռ Սարգսյանը, Տարոն Մանուկյանը եւ Արսեն Մարտոյանը 2 ամսյա կալանքը կրելու են «Արթիկ» ՔԿՀ-ում: