Մուտիլովշիկ ազատանցի Սեյրանը ոչ միայն գերու բարեկամ չէ, այլ նաև բանակում չի ծառայել. Աննա Մկրտչյան
Մեր երկրում նիկոլները օր օրի վերացնում են բոլոր բարոյական արժեքները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատերը Աննա Մկրտչյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է. «Հետաքրքիրն այն է, որ մեզ արդեն հայտնի մուտիլովշիկ ազատանցի Սեյրանը, որը իբր ներկայանում էր գերու բարեկամ ու ճանապարհ էր փակել ընդումության առաջ (ամենայն հավանականությամբ ինչ որ պաշտոն բան են խոսք տվել), մի հատ էլ նկատողություն է անում գյումրեցի Տարոն Հովհաննիսյանին, որ երկիր փրկող էիք գնայիք Արցախը փրկեիք։
Զավեշտը նրանում է, որ սույն մուտիլովշիկը, ոչ միայն գերու բարեկամ չէ, այլ նաև բանակում չի ծառայել, իսկ Տարոնը 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորագրվել ու մեկնել է Արցախ։
Նիկոլի ժամանակը արդեն սպառվում է, ու մտածեք այ մուտիլովշիկներ, թե նիկոլից հետո ոնց եք մարդկանց մեջ դուրս գալու։
Սա էլ ձեր «թասիբով» մուտիլովչիկը»: