«Դիմադրություն» շարժումը մայիսի 13-ին շարունակելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ իրականացնել
«Դիմադրություն» շարժումը մայիսի 13-ին շարունակելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ իրականացնել։
«Մենք շարունակելու ենք մեր բռնած գործը, հիասթափվել, հոգնել, հետքայլ չկա։ Յուրաքանչյուրդ ձեր ներկայությամբ մեկ քայլ մոտեցնում եք սրանց իշխանությունից հեռացնելու օրը, երբեք մի ընկճվեք, վստահեք ձեր ուժերին։ Ավելի կազմակերպված գնում ենք առաջ»,– Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին ասել էց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Դիմադրություն» շարժման մասնակիցներին Իշխան Սաղաթելյանը վաղը, ժամը՝ 16։00–ին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ։
«Կարեևոր գործ կա անելու, եկեք Ֆրանսիայի հրապարակ»,– ընդգծեց Սաղաթելյանը։